National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.11.2021
Հայաստանի եւ Իտալիայի միջեւ քրեական գործերով փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցն արժանացել է հանձնաժողովի հավանությանը
1 / 3

Նոյեմբերի 10-ի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում      ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի ներկայացմամբ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը նպատակ ունի բարելավել քրեական գործերով փոխադարձ օգնության, ներառյալ՝ իրավական օգնության որոշակի ձեւերի մասով երկու երկրների միջեւ համագործակցությունը: Այն նաեւ լրացնում է «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի դրույթները եւ դյուրացնում դրա կիրառումը:

Ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են միմյանց ցույց տալ իրավական օգնություն, որն իր մեջ ներառում է քրեական վարույթին առնչվող նյութերի եւ փաստաթղթերի տրամադրումը, անձանց, վայրերի եւ առարկաների մասով քննչական գործողություններ իրականացնելը, խուզարկություններ, ակտիվների սառեցում եւ առգրավում իրականացնելը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների եւ քրեական հանցագործությանը վերաբերող ցանկացած այլ իրերի բռնագրավումը, քրեական վարույթի արդյունքների մասին հաղորդելը եւ այլ գործողություններ:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանը մատնանշել է Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանի՝ փաստաթղթի վերաբերյալ ներկայացրած հատուկ կարծիքը՝ համապատասխան փաստաթուղթը ոչ պատշաճ ներկայացնելու վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ ձեռնպահ է քվեարկելու:

Հանձնաժողովի անդամները նշել են, որ խնդիրը տեխնիկական բնույթի է, հարցի առնչությամբ առկա է ՍԴ որոշումը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանի հատուկ կարծիքը չի վերաբերում քննարկվող պարտավորությունների Սահմանադրության համապատասխանության հարցերին: Խոսքն ընթացակարգային հարցի մասին է, որ հաղթահարված է:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հեղինակի առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am